«Դա իրենց կուսակցության գործն է, իրենց որոշումն է, ես ոչ մի ասելիք կամ անելիք չունեմ այդ հարցում»,- ՀՀԿ ԳՄ նիստից առաջ, անդրադառնալով ԲՀԿ պահվածքին, ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Հոկտեմբերի 10-ին արդյոք քաղաքական իրավիճակ կփոխվի՞, վարչապետը հարցով պատասխանեց. «Ինչի՞, էսօր հոկտեմբերի տա՞սն է, թող տասը գա՝ կորոշենք»:
Անդրադառնալով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության հնարավորությանը, վարչապետը նշեց, որ հոկտեմբերի տասը մոտիկ է. «Մենք ակնկալիք ունենք, որ կստորագրվի, ես համոզված եմ»:
«Շրջանառության հարկի մասին» օրենքի շուրջ բարձրացված աղմուկին ի՞նչ լուծում է տեսնում վարչապետը: Նա կարծում է, որ կոնկրետ մարդկանց շահերից չի բխում, որ մարդու շրջանառության հարկը 58 միլիոն 350-ի շեմից անցնում է, և դրա համար են մտահոգ, նրանք ճիշտ չեն, և որևէ երկրի նախադեպ չկա, որ շրջանառության չափը ավելի լինի, քան մեր երկրում: Եթե այլ խանգարող հանգամանքներ կան՝ քննարկենք, լուծենք»,- ասաց նա: